ԿարևորՀասարակություն

Հայաստան է ժամանել ռուսական Sputnik V պատվաստանյութի առաջին խմբաքանակը (տեսանյութ)

Ռուսական Sputnik V պատվաստանյութի 15 000 դեղաչափերի առաջին խմբաքանակը ժամանել է Հայաստան, հայտնել է Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինը:

«Այսօր «Զվարթնոց » օդանավակայանում, Հայաստանի Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավարության հետ, դիմանորեցինք հայկական կողմի գնած Sputnik V պատվաստանյութի առաջին խմբաքանակը», — մեջբերում է Կուրոչկինի խոսքերը Россотрудничество в Ереване ֆեյսբուքյան էջը:

Դիվանագետի խոսքերով, սա շարունակությունն է այն մեծածավալ աջակցության, որը Ռուսաստանը տրամադրել է Հայաստանին համաճարակի դեմ պայքարում և, որը «ժողովուրդների միջև դաշնակցային փոխգործակցության և եղբայրական հարաբերությունների ամենավառ օրինակն է»:

Ցուցադրել ավելի
Back to top button