Հրամանը՝ ապրել

Ընկեր Վահագն ու զինվորների մատների տակ կենդանացող նրա կիթառը․ «Հրամանը՝ ապրել»

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի մեծ սենյակներից մեկն անվանում են հանգստի սենյակ: Այստեղ վաղուց կենտրոնական տեղը զբաղեցնող դաշնամուրը երբեք պարապուրդի չի մատնվում, բացառությամբ այն օրերի, երբ սենյակում տղաների հետ վաղուց մտարմացած ընկեր Վահագն է:

Դաշնամուրը, ստեղները լռեցնելով, հետևում է գործընկերոջ՝ կիթառի աշխատանքին, որը նախկին զինվորների մատների տակ սկսում է հնչյուններ արձակել: Վահագը իր երկու աշակերտների՝ Խաչիկի ու Արմենի հետ մի քանի պարապմունք է, ինչ աշխատում է, բայց հիացած է տղաների ուշիմությամբ ու տաղանդով:

Տղաներից մեկը՝ Արմենը, այնպիսի վիրավորում է ստացել, որ չի կարողանում կիթառն ընդունված ձևով բռնել, բայց Վահագի համար խոչընդոտներ չկան. հարմարեցրել են այնպես, ինչպես Արմենին հարմար է:

Ռուբեն Հախվերդյանի «Բարի լույս, տիկին Արուս» գործը Խաչիկը հաջորդ դասին արդեն կնվագի, իսկ Արմենը դեռ մտածում է՝ որ երգն է խնդրելու Վահագին իրեն սովորեցնել:

Կիթառի ուսուցիչն էլ է պատերազմում եղել, իրենց լավ է հասկանում, իրար հետ խոսելու շատ բան ունեն ու անկախ ամեն ինչից՝ Վահագն այստեղ մեկ նպատակով է՝ սովորեցնել տղաներին հավատալ երազանքներին: Ու եթե Արմենի ու Խաչիկի համար կիթառը երեկ երազանք էր, այսօր արդեն գործիք, որ հնազանդ ենթարկվում է իրենց մատների խաղին:  

Ցուցադրել ավելի
Back to top button