ԿարևորՀասարակություն

Գյումրիում մեկնարկել են շինաշխատանքները Արագած թաղամասի փողոցում

Գյումրիում Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական ծրագրի Տրանշ 2-ի 3-րդ փուլը և 2-րդի անավարտ մնացած շինաշխատանքները սկսվել են: Գյումրու համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ մեկնարկել են շինաշխատանքները Արագած թաղամասի փողոցում:

Անցած տարի ասֆալտապատումները 15 փողոցից  9-ում չէին ավարտվել։ Փողոցաշինական տրանշ 2-ի երկրորդ փուլին զուգահեռ նոր են սկսվել 3-րդ փուլի աշխատանքները, որով ըստ պայմանագրերի, 8 փողոցի և մեկ հրապարակի  հիմնանորոգում է նախատեսվում։

Ցուցադրել ավելի
Back to top button