ԿարևորՀասարակություն

Արմավիրի մարզում 289 հեկտարով կավելանան ոռոգելի հողատարածքները

Արմավիրի մարզի համայնքների ներտնտեսային ոռոգման համակարգերի բարեկարգումը շարունակվում է:

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը fեյսբուքի իր էջում գրել է, որ Արտամետում կվերականգնվի մոտ 1 կմ ներտնտեսային ջրանցք։ Ոռոգվող հողատարածքները կավելանան 50 հեկտարով։

Ապագայում լրացուցիչ 48 հա ոռոգելու հնարավորություն կընձեռվի, կվերականգնվի մոտ 2,7 կմ ներտնտեսային ջրանցք, Գեղակերտում կվերականգնվի 4,3 կմ ներտնտեսային ջրանցք: Ոռոգվող հողատարածքները կավելանան 191 հեկտարով։ 

Նշված բնակավայրերում կբարեկարգվի ընդհանուր 8 կմ երկարությամբ ջրային ենթակառուցվածք։ Ոռոգելի հողատարածքները կավելանան շուրջ 289 հեկտարով։ Բոլոր համայնքներում էականորեն կնվազի ոռոգման ջրի կորուստը, ինչը նախկինում հասնում էր մինչև 60 տոկոսի։ Կնվազեն նաև շահագործման ծախսերը։

Ցուցադրել ավելի
Back to top button