ԿարևորՀասարակություն

“По секрету всему свету” հաղորդման նկարահանող խումբը կրկին Հայաստանում է

Զբոսաշրջության կոմիտեից հայտնում են, որ կրկին Հայաստան է ժամանել Телеканал Россия 1 հեռուստաընկերության “По секрету всему свету” ճանապարհորդական հաղորդման նկարահանող անձնակազմը։

Այս անգամ հաղորդավարը՝ հայտնի ռուս դերասան Միխայիլ Տարաբուկինը, կբացահայտի Դիլիջանի գողտրիկ անկյունները, տաղանդավոր և յուրահատուկ մարդկանց, խոհանոցը, Գոշավանքն ու Գոշի լիճը, Լոռու մարզի Ֆիալետովո գյուղի ռուս հնածեսականների նիստն ու կացը։

Հաղորդումը կանդրադառնա Արենի 1 քարանձավի գինու արտադրության համալիրին, որն աշխարհում այս պահին հայտնաբերվածների մեջ հնագույնն է։

Միխայիլը կբացահայտի նաև ամենահին կաշվե՝ մոտ 6 հազար տարեկան կոշիկի պատմությունը, այնուհետև կուղևորվի դեպի Շաքիի ջրվեժ, Քարահունջ, Հին հալիձոր, «​ՏաԹևեր»-ով Տաթևի վանք՝ ռուսաստանցի հեռուստադիտողներին Հայաստանը ներկայացնելով յուրովի։

Նկարահանումները շարունակվում են։ Հաղորդումները նախատեսվում է հեռարձակել Ռուսաստանի երկրորդ հեռուստաալիքով մայիսին։

Ցուցադրել ավելի
Back to top button