ԿարևորՔաղաքական

Տարածաշրջանում Ռուսաստանի միակ հուսալի հենակետը Հայաստանն է․ քաղաքագետ

Արցախյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում  իրավիճակ է փոխվել, և Ռուսաստանը  նոր խնդիրների  առաջ է կանգել։ Քաղաքագետ Հակոբ Բադալյանն ասում է՝  նոր չէ, որ Ռուսաստանը հետաքրքրվում է Հայաստանի ներքաղաքական կյանքով։  

«Դա Թուրքայի ներկայություն է Ադրբեջանում ու տարածաշրջանում  նրա դերի մեծացումը։ Հասկանալի է, որ կախված Հայաստանի վարքագծից՝ այստեղ  էական հարցեր  են առաջանում։  Ռուսաստանը մի կողմից վարում է Թուրքայի հետ պայմանավորվելու  քաղաքականությունը՝ չունենալով էական լուրջ  ռեսուրսներ, մյուս կողմից՝  պետք է մրցակցի տարածաշրջանի  այլ խաղացողների հետ։ Այս առումով  Հայաստանը Ռուասատանի միակ հուսալի  հենակետն է»,-ասում է քաղաքագետը։

Քաղաքագետի կարծիքով՝ այսօրվա  հանդիպման առանցքային  թեման պետք է լինի գերիների վերադարձը, քանի որ նոյեմբերի 9- ին ստորագրված եռակողմ համաձայնագրի համաձայն՝ Ռուսատանը նույնպես պատասխանատվություն է կրում գերիների վերադարձի համար։

Back to top button