ԿարևորՄշակույթ

Տպագրվել է Հ. Թումանյանի հեքիաթների էստոներեն ժողովածուն

Ապրիլի 6-ին Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Դեսպանը նշել է, որ հայ համայնքն իր կազմակերպվածությամբ, համախմբվածությամբ և ներուժով մշտապես կանգնած է եղել ՀՀ դեսպանության կողքին, ինչը եղել է հաջողություն գրանցելու կարևոր գրավականներից մեկը։

Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրել է նաև ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Էստոնիայի Հայկական Ազգային Միության աջակցությամբ տպագրության հանձնված Հովհաննես Թումանյանի հեքիաթների էստոներեն ժողովածուն։

Դեսպանը նշել է, որ Նաիրա Մուրադյանի նկարազարդումներով և Սոֆիա Պետրոսյանի թարգմանությամբ գրքի լույսընծայմամբ ամբողջանում է Հ․ Թումանյանի հեքիաթները բալթյան երկրների երեք լեզուներով՝ լիտվերենով, լատվերենով և էստոներենով թարգմանելու նախաձեռնությունը: Գիրքը լույս է տեսնում դեսպան Մկրտչյանի և Հովհաննես Թումանյանի տուն թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի` հատուկ էստոնական հրատարակության համար ներառված նախաբաններով։

Ցուցադրել ավելի
Back to top button