ԿարևորՀասարակություն

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է «Հայ իրավաբանների ասոցիացայի» անդամների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է «Հայ իրավաբանների ասոցիացայի» մի քանի տասնյակ անդամների հետ:

Կառավարության ղեկավարը ողջունել է հանդիպման փաստը և նշել.

«Գիտեք, որ շատ բարդ ժամանակահատվածում ենք, որտեղ հասկանալիորեն մեծ մտահոգություններ, հարցեր կան և այսօրվա իմ հանդիպման ամենակարևոր ուղերձն այն է, որ շատ կարևոր եմ համարում, որ և ձեզ համար, նկատի ունեմ Մոսկվայի, և ընդհանրապես Ռուսաստանի, ինչպես նաև ամբողջ աշխարհի հայության համար հնարավորություն լինի` ուղիղ աչքերի մեջ նայելով բարձրացնել հարցեր և հնարավորություն ինձ համար` պատասխանելու այդ հարցերին»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նախ անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այսօր ունեցած բանակցությունների արդյունքներին և նշել, որ երեքուկես ժամվա ընթացքում գործնականում քննարկել են օրակարգի բոլոր հարցերն ու նրբությունները:

Ցուցադրել ավելի
Back to top button