ԿարևորՍպորտ

Հայաստանի թիմը 2 ոսկե, 3 արծաթե եւ 5 բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

Ուկրաինայի Խերսոն քաղաքում անցկացված  Նիկոլայ Մանգերայի անվան բռնցքամարտի 15-րդ միջազգային մրցաշարի հաղթող են դարձել Գուրգեն Մադոյանը և Արման Դարչինյանը, հայտնում է Բռնցքամարտի Հայկական Ազգային Ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը եզրափակիչում առավելության հասավ Ուկրաինան ներկայացնող Յարոսլավ Շամաֆանովի նկատմամբ, իսկ Դարչինյանը համառ պայքարում հաղթեց Ուկրաինայի դրոշի ներքո հանդես եկող Լիպարիտ Ուստյանին:

 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը վնասվածքի պատռճառով եզրափակիչ մենամարտի ժամանակ ռինգ դուրս չեկավ և բավարարվեց արծաթե մեդալով: Արծաթե մեդալ նվաճեցին նաև նաև 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Եվս 5 հայ մարզիկ արժանացավ բրոնզե պարգևի:

Ցուցադրել ավելի
Back to top button