Դպրություն

Նախազորակոչային կրթություն ՆԶՊ-ի դասաժամերին՝ նոր չափորոշիչներով․ «Դպրություն»

Արցախյան պատերազմը բացահայտեց, որ «Նախնական զինվորական պատրաստություն» (Ռազմագիտություն) առարկայի չափորոշիչները հնացել են, և որոշակի փոփոխությունների կարիք է առաջացել:

Ժամանակը և իրադարձությունները ցույց տվեցին, որ մեզ համար կենսական անհրաժեշտություն է ռազմական գործին տիրապետելը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման ներկայացրեց հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, որը վերջերս կառավարության նիստում հաստատվեց և որի հիմքի վրա հաջորդաբար կհաստատվեն առարկայական ծրագրերն ու չափորոշիչները՝ նախարարությունը վստահեցնում է, որ ներկայացված բազմաթիվ առաջարկների հիման վրա նախագիծը շտկվել, խմբագրվել ու լրամշակվել են:

Ի՞նչ է փոխվել Նախնական զինվորական պատրաստության առարկայական ծրագրերում: Զրույց Երևանի Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցի զինղեկ, փոխգնդապետ Վլադիկ Հակոբյանի և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի փոխտնօրեն Արթուր Կարապետյանի հետ:

Back to top button