Սփյուռքի ձայնը

Կանադայում չես էլ պատկերացնում՝ պատերազմ կսկսվի. երիտասարդ մասնագետը՝ Հայաստանում․ «Սփյուռքի ձայնը»

Եկել է «Ի գործ» ծրագրով, սակայն որոշել՝ մնալ Հայաստանում՝ անգամ այն դեպքում, երբ հանդիպել այնպիսի երևույթներ, որոնց մասին Կանադայում ապրելու տարիներին մտքովն անգամ չի անցել։ Կանադահայ Հարութ Մանուգյանը այս որոշման հանգել է Հայաստանում վեց ամիս ապրելուց հետո։

«Կանադայում ապրելով դու չես կարող անգամ պատկերացնել, որ պատերազմ կարող է սկսվել, երիտասարդներին կարող են տանել մարտադաշտ, շատերը կարող են զրկվեն իրենց ունեցվածքից և այլն»,- ասում է։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայտարարած «Ի գործ» ծրագրին նախորդ տարի մասնակցության հայտ ներկայացրած Հարութ Մանուգյանը աշխատում է արդարադատության նախարարությունում:

Երիտասարդ մասնագետը Կանադայում երկու տարբեր մասնագիտություններում է հմտացել: Նախ մասնակցել է ընտրական համակարգի բարեփոխումներին և անմիջական ներգրավվածություն ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:

Ամիսներ առաջ Հայաստան եկած մեր հայրենակիցը բազմաթիվ մտահղացումներ ու ծրագրեր ուներ:Դրանցից քանիսն են իրականացվել։ Վեց ամսվա ընթացքում կարողացել են կուսակցությունների և ընտրական համակարգերի բարեփոխումները անել։

«Անշուշտ, պատերազմը խանգարեց գործի նորմալ ընթացքին ու նաև հանրային լսումներ կազմակերպելուն: Կարծում էինք, որ բարեփոխումները լիարժեք կկիրառվեին 2023թ․-ի ընտրություններում, սակայն ունենք այն, ինչ ունենք»,- ասում է Հարութը:

Հարութ Մանուգյանը դեռևս մնում է իր այն կարծիքին, որ երկքաղաքացիություն ունեցող անձինք պետք է մասնակցեն ընտրություններին՝ առաջադրելով իրենց թեկնածությունը: «Հնարավոր է, որ երկքաղաքացիություն ունեցող անձը պաշտպանի մյուս երկրի շահը՝ ի դեմ Հայաստանի շահի, ինչը ևս հնարավոր է, սակայն եթե մենք ժողովրդավար պետություն ենք, ապա ունենք տվյալ մարդուն չընտրելու հնարավորություն»,- համոզված է Հարութը:

Նրան Հայաստանում զարմացրել է մասնագետների պատրաստվածությունն ու բանիմացությունը։ «Եկել եմ՝ որպես ընտրություւների մասնագետ, բայց վստահ կարող եմ ասել, որ հայաստանցի մասնագետները շատ պատրաստված են և ես նրանցից շատ բան եմ սովորել»,- ասում է։

Փաստում է նաև, որ Կանադայի և Հայաստանի երիտասարդության մանակցությունը հասարակական կյանքում ևս տարբերվում է։ Հայաստանում երիտասարդությունը ուզում է տեր դառնալ իր երկրին, «անձնական ազդեցությունը» կիրառում համակարգային փոփոխություններում:

«Կանադայում հանրահավաքներ, ձայնի բարձրացում գրեթե չի լինում հանրության կողմից, իսկ «անձնական ազդեցության» մասին որևէ մեկը չի մտածում»,- նշում է:

Հարութ Մանուգյանը նաև անդրադառնում է սփյուռքահայ մասնագետներին, մասնավորապես իրավաբաններին և նշում, որ թեև այսօր Ամերիկայում հայ իրավաբանների միություն է ստեղծվել, որը շատ կարևոր գործեր է անում, այնուամենայնիվ, յուրաքանչյուր սփյուռքահայ մասնագետի օգտակարությունը հայրենիքում իր հողի վրա ապրելն ու աշխատելն է:

Հարութ Մանուգյանը դեռևս չունի հայկական քաղաքացիություն: Ասում է, որ դեռ իրավունք չունի խոսել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Զրուցակիցս խոսելով աշատավայրում կայանալու և ընդունելության մասին նշում է, որ ռեսուրսների տարբերություններ, իհարկե կային: «Չեմ ուզում գանգատվել, որովհետև ինձ անհրաժեշտ ամեն ինչ տրմադրվել է: Բայց կարծում եմ որ պետք է ներգրավվել IT բարձր տեխնոլոգիաները կառավարության համակարգ՝ մեր ինֆորմացիան ավելի անվտանգ դարձնելու համար», ավելացնում է Հարութը:

«Հայաստանում մարդամոտությունն է, որ ինձ գրավում է: Կանադայում այդպես չի եղել, այդ պատճառով ես փորձում եմ հարմարեցնել ինձ այս միջավայրին: Հենց այդ պատճառով «Ի գործ»-ի ավարտից հետո Հայստանը չեմ թողնելու, չեմ հեռանալու: Ունեմ արդեն բնակարան, հայրենադարձվելու եմ, այդ որոշման մեջ ավելի վստահ դարձա՝ հատկապես այս օրերին», համոզված ասում է Հարութ Մանուգյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button