Արմատներ

Բալուի երգերը՝ Մարո Նալբանդյանի ձայնով․ «Արմատներ»

Մարո Նալբանդյանը Բալուից Սիրիա գաղթած ընտանիքից էր, որտեղ երգը առանձնահատուկ տեղ ուներ: Երգող էին Մարոյի ծնողները, հորեղբայրները, որ ոչ միայն ընտանեկան, այլև հայկական համայնական հավաքները, հարսանիքները, տոնակատարությունները, ինչպես ընդունված է ասել, ծաղկեցնում էին իրենց երգով:

Մարոն այն բազմաթիվ երգերը, որ փոխանցել է մեզ, սովորել է ոչ միայն իր ընտանիքում, այլև շրջապատում՝ իր շրջահայաց ու բացառիկ երգասեր լինելու շնորհիվ: Սրանց մեջ չափազանց կարևոր են Բալուի երգերը, որ կհնչեն բանասացի ձայնով։

Ցուցադրել ավելի
Back to top button