Խճանկար

Գնդեվանքի խաչքարերի վկայությունները․ «Խճանկար»

Վայոց ձորի Գնդեվազ գյուղում է Գնդեվանքը, որը կառուցվել է 931-938 թվականներին։ Գագիկ իշխանուհու քրոջ, Սյունյաց Սմբատ իշխանի կնոջ` Սոփիա իշխանուհու աջակցությամբ է մոտ 1100 տարի առաջ վեր խոյացել այս հոգևոր կենտրոնը։

Գնդեվանքի բակում, ինչպես հայոց հավատքի շատ կենտրոններում, խաչքարեր կան, բայց 16-րդ դարի երկրորդ կեսին Վարդանի ու Ղարտաշի ստեղծած խաչքարերը ինքնատիպ են։ Ցավոք, դրանց մասին շատ քիչ է խոսվել։

Ղարտաշը, այսպես ասենք, ստորագրել է իր գործերը։ «Ես` Ղարտաշը, կազմեցի խաչս»,- իր հետքն է թողել նա։ Նա խաչքար է կերտել ծնողների հոգու փրկության համար։

Նրա եւ շատ ինքնատիպ մեկ այլ խաչքարագործի` Վարդանի մասին կլսեք հաղորդման ընթացքում։

Back to top button