

Սևրի պայմանագրի համաձայն՝ Քրդական հարցը պետք է որոշվեր հանրաքվեով: Քսաներորդ դարի սկզբին, սակայն, Հայաստանն ու Քրդստանը մեկ անվան տակ էին հանդես գալիս թուրքական պետության շրջանակներում: Դա պայմանավորված էր Հայկական և Քրդական հարցերից խուսանավելու նպատակով այդ երկրում իրականացվող նաև ժողովրդագրական տեղաշարժերի քաղաքականությամբ:
Ընդ որում, դարեր շարունակ Թուրքիայում քրդերը դարձել էին հայահալած գործիք պետական ապարատի ձեռքում: Նրանց հաջողությամբ օգտագործեց նաև Մուստաֆա Քեմալը, որն իր իրական մտադրությունները Քրդական հարցում բացահայտեց միայն Լոզանի վեհաժողովից հետո:
Թեմային է անդրադառնում դիվանագետ, քաղաքագետ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: «Սևրի պայմանագիրը և հայկական ու քրդական շահերը»՝ մաս 4-րդ: