Ստարտափ Հայաստան

Շնորհիվ հայկական ստարտափի՝ սմարթֆոնդ միշտ լիցքավորված կլինի․ «Ստարտափ Հայաստան»

Դավիթ Մզիկյանն ու Վարդան Ավանեսյանը դեռ ուսանողական տարիներից են ճանաչում իրար։ Կարելի է ասել միասին երկար ճանապարհ են անցել։ Որոշեցին, որ պետք է ինչ-որ լավ ու օգտակար բան անել։

Սմարթֆոնի լիցքավորումը մեկ օր պահելն այսօր խնդիր է։ Եթե առաջ բջջայինները կարող էինք լիցքավորել և մի քանի օր օգտագործել, այսօր մի քանի ժամվա մեջ սմարթֆոնը պետք է նորից լիցքավորել։ Շատերը չգիտեն, որ Հայաստանում նման բան կա, միամիտ, պատահաբար կարող են տեսնել կայաններն ու հետաքրքրվել, թե ինչի համար է։

Քանի որ ոչ Դավիթը, ոչ էլ Վարդանը ծրագրավորումից գաղափար չեն ունեցել, մի փոքր մտահոգիչ է եղել այլ մարդկանց պատմել գաղափարը, որոնք կարող է ծրագիրը իրագործեն տեխնիկական մասով։

Վարդանի եղբայրն է օգնության հասել։ Մասնագիտությամբ ծրագրավորող եղբայրը կարողացել է այնպես անել, որ տղաները ոչ միայն ունենան իրենց մտածված ծրագիրը, այլև հասկանան, թե ինչն ինչպես է աշխատում։

Այս պահին միայն Երևանում կարելի է գտնել լիցքավորման կայանները, բայց հետո պարտադիր պետք է մարզեր տանեն։

Հայկական PowerFull Armenia ստարտափի մասին դեռ լսելու ենք բարձր տեղերից, տղաները վստահ են։ Հայաստանում պետք սկսվեր այս ճանապարհը, հիմա Հայաստանում այն զարգանում է, հետո ապագա կունենա այլ երկրներում։

Ցուցադրել ավելի
Back to top button