Հայկական հարց

Ինչպես Լոզանի վեհաժողովում քրդերը հրաժարվեցին պետականության տեսլականից․ «Հայկական հարց»

Թուրքիայի առաջին Ազգային մեծ ժողովի հինգ քուրդ պատգամավորները Լոզանից եկած հեռագրին պատասխանեցին, որ քրդական հանրությունը ցանկանում է ապրել թուրքական պետության շրջանակներում թուրքերի հետ համատեղ:

Նրանք նաև նշեցին, որ քրդերը չեն ուզում կյանքի կոչել Սևրի պայմանագրի՝ իրենց վերաբերող հոդվածները: Քրդերը, սակայն, 1923 թվականին Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո զրկվեցին ազգային փոքրամասնության կարգավիճակ ունենալու հնարավորությունից:

Քեմալ Աթաթուրքը չկատարեց նրանց տված իր խոստումները, և քուրդ ժողովրդի համար սկսվեց պայքարի նոր շրջափուլ: Թեմային է անդրադառնում ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, քրդագետ Տաթևիկ Մանուկյանը: «Սևրի պայմանագիրը և հայկական ու քրդական շահերը»՝ մաս 3-րդ:

Ցուցադրել ավելի
Back to top button