Դպրություն

Ուսուցիչը դասին պետք է քիչ աշխատի, աշակերտը՝ անընդմեջ. կրթության նոր չափորոշիչները․ «Դպրություն»

Հանրային և մասնագիտական տեւական քննարկումներից, ներկայացված բազմաթիվ առաջարկներից, շտկումներից, լրամշակումներից ու խմբագրումներից հետո կառավարությունը հաստատեց Հանրակրթության պետական չափորոշիչը։

Այդ փաստաթղթի հիման վրա կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաջորդաբար կհաստատի առարկայական ծրագրերն ու չափորոշիչները: Ի՞նչը, ինչպե՞ս և որքանո՞վ է փոխվել չափորոշիչներում՝ ներկայացնում են մասնագետները:

Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների «Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն» առարկաների փորձագիտական խմբի ղեկավար, մ.գ.թ, դոցենտ Թամար Ալեքսանյան․

Առարկայական չափորոշիչը ճիշտ է, հաստատվել է, բայց դա վերջնական չէ, որովհետև այս փուլում՝ փորձարկման ընթացքում, ուսուցիչները ևս պետք է օգնեն գործնականում հասկանալ, թե ինչն է աշխատում, ինչը՝ ոչ: Նոր փոփոխություններ կլինեն այս դիտարկումների հիման վրա:  Ժամանակակից գրողների բավականին մեծ խումբ է ուզում, որ իրենց ստեղծագործությունները ներառվեն դասագրքերում, բայց այս ընտրության հնարավորությունը տրվում է հրատարակիչներին՝ իհարկե որոշակի ուղղորդումներով: Իսկ աշակերտները սպառողից պետք է դառնան գործընթացի մասնակից: Լավ ուսուցիչը դասի ժամանակ պետք է քիչ խոսի, քիչ աշխատի,  իսկ նրա աշակերտը անընդմեջ պետք է խոսի և աշխատի:

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկանի տեղակալ՝ ուսումնական գծով, բ.գ.թ., դոցենտ Նաիրա Խաչատրյան․

Ի՞նչ նպատակով և ինչո՞ւ են ուսուցանում: Սա հարց է, որը ուղղակիորեն վերաբերվում է նոր չափորոշիչներին:

Երևանի Թ. Կրպեյանի անվան թիվ 62 ավագ դպրոցի հ.լեզվի և գրականության ուսուցչուհի Աիդա Գևորգյան․

Նախորդ տարիներին ինչ- որ ներկայացվել է ոչ միայն կրթության նախարարությանը, այլ նաև գնահատման և թեստավորման կենտրոնին, պետք է օգտակար լինեն՝ հատկապես նոր չափորոշիչների հետ կապված գործընթացներում:

Ցուցադրել ավելի
Back to top button