Հրամանը՝ ապրել

Մեր մեծ սերերին խլած աշունը․ «Հրամանը՝ ապրել»

Ժամկետային զինծառայող Արմեն Հակոբյանը զույգ եղբոր՝ Զավեն Հակոբյանի հետ ծառայում էր Մեղրիում, երբ սկսվեց պատերազմը:

Ամբողջ գնդով ուրախացել էին. ի վերջո միանալու էին Արցախում գտնվող իրենց ընկերներին ու անելու էին այն, ինչի համար էլ գնացել էին ծառայության՝ հայրենիքը պաշտպանելու:

Արմենը հիշում է, որ Ջաբրայիլ գնալու ճանապարհին կամիկաձե տեսակի զենքի պայթյունի հետևանքով իրենց տեղափոխող մեքենան պայթեց՝ ներսում 20 զինվոր, որոնցից միայն մեկը՝ Արմենը, փրկվեց:

Հիշում է, որ տեսնում էր կրակների մեջ մնացած ավտոբուսն ու ուզում էր վեր կենալ, գնալ եղբորը փրկել, բայց կոտրվածքների հետևանքով ոչինչ չէր կարող անել: Արմենն ասում է, որ վստահ էր, թե ինքն էլ չի փրկվի. ամայի դաշտ, անմարդաբնակ մի վայր, որտեղ կենդանի շունչ չկար:

Սակայն Իշխանաձոր համայնքի գյուղապետը հեռվում նկատել էր ուժգին կրակն ու հասել օգնության: Տեղում աշխատող բժիշկները Արմենին տեղափրխել էին Գորիսի հիվանդանոց, որտեղ նա շշուկներ էր լսել, թե չի փրկվի:

Արմենը Մուրացան հոսպիտալ տեղափոխվելուց հետո վիրահատվեց, սակայն Զավենի մահվան մասին չգիտեր, մտածում էր՝ փրկված կլինի:

Այսօր դժվար է առանց Զավենի հաց ուտել, առանց Զավենի անգամ հագուստ ընտրելն է դժվար, ապրելն է դժվար, բայց Արմենը չի հանձնվում, արդեն ապաքինվել է ու ծանր սրտով, բայց պարզ ճակատով ամեն ինչ սկսում է զրոյից:

Ցուցադրել ավելի
Back to top button