Վերնատուն

Հայ նկարիչների վարկանիշը և արվեստի համաշխարհային աուկցիոնները․ «Վերնատուն»

Ի՞նչ է իրենից ներկայացնում արվեստի շուկան, մասնավորապես ՝ արվեստի աուկցիոնը։ Ինչպե՞ս է ձևավորվում նկարիչների միջազգային վարկանիշը, արվեստի գործերի գնահատման ի՞նչ չափանիշներ են գործում արվեստի համաշխարհային աուկցիոններում և ինչպիսի՞ն են այդ աուկցիոններին Հայաստանի մասնակցության ռեալ հնարավորությունները։

Պատմական հուշարձանների ու ճարտարապետների հայկական ասոցիացիայի նախագահ, ժամանակակից արվեստի փորձագետ Գագիկ Սողոմոնյանը 90–ականներին Հայաստանի արվեստը ներկայացրել է Փարիզի արվեստի աուկցիոնում։ Կազմել է վաճառված հայ նկարիչների ռեյտինգներն ու ինդեքսները։

«Բոլոր այն նկարիչները, որոնք գոյություն ունեն մասնագիտացված կայքերում, անուն առ անուն, նկար առ նկար,տարի առ տարի, գին առ գին հավաքել եմ։ Ես մտածում էի ինչ է պետք անել, որ Հայաստանում արվեստի շուկան զարգանա։ Իրականում, մենք արտադրանք ունենք, բայց վաճառք չունենք», – ասում է Գագիկ Սողոմոնյանը․ Ըստ նրա՝ կշահի այն նկարիչը, որը նորություն կմտցնի արվեստի շուկա, նոր ասելիք կունենա՝ գեղագիտության, գաղափարի առումով։

Back to top button