Սպասում

Շուշիի մեր տնից վերցրինք նախորդ օրվա լվացքն ու աղջկաս տիկնիկը. Անի Ղարաբեկյան․ «Սպասում»

Անի Ղարաբեկյանը ծնվել է Երևանում ու մի քանի տարի անց ծնողների հետ տեղափոխվել Քարվաճառ, հետո արդեն՝ Շուշի, բայց երբ որևէ մեկի հետ ծանոթանում է ու հարցնում են, թե որտեղից է, առանց վարանելու ասում է՝ շուշեցի եմ:

Պատերազմի նախորդ օրը լվացք էր արել, հատ-հատ մաքրել տան բոլոր անկյուններն ու պատրաստվում էր տորթ թխել. գործընկերներին էր խոսք տվել: Ամեն ամսվա 27-ին էլ գնում էին մոր գերեզման, որ դեկտեմբերին էր մահացել, սակայն սեպտեմբերի այդ օրը տորթի ու հանգստի փոխարեն վազեցին նկուղ:

Անին ասում է, որ առաջինն է լքել Շուշին, բայց այն ժամանակ մտքով էլ չէր անցնում, թե վերջին անգամ է Շուշիում: Հավաքեց նախորդ օրը փռված լվացքը, վերցրին աղջկա՝ Արփիի Արփի անունով տիկնիկն ու վերջ:

Ամուսինը հրետանավոր էր, անմիջապես գնաց օգնության, իսկ ինքը երեխաների ու ընկերուհու հետ գնաց Երևան: Որոշել էր՝ հետ էր գնալու, սակայն տղայի մոտ ախտորոշվեց ձեռբերովի էպիլեպսիա, մնացին հիվանդանոցում մեկ շաբաթ: Օրերով չէր հաջողվում ամուսնու հետ խոսել, որը եղել էր Հադրութում, Լաչինում. գրեթե ամեն տեղ, բացի Շուշիից:

Սկզբում քաջալերում էին իրար, անգամ հումորներ անում, սակայն օր օրի ոգևորությունն էլ անցավ, խոսակցություններն էլ դարձան կցկտուր: Անիի ամուսինը մնաց պատերազմի դաշտում երկու ամիս և միայն նոյեմբերի 9-ի պայմանագրից օրեր անց կարողացավ վերադառնալ Երևան: Այժմ զույգը ապրում է երկու երեխանրի հետ բարեկամի տանը:

Back to top button