Մասնագիտություն

Նրանք ունակ են կանգնեցնել ժամանակը․ «Մասնագիտություն»

Եթե հավատանք գիտնականներին, մարդկությունն առաջին անգամ սերունդների հետ խոսեց նկարների լեզվով, նկարների միջոցով, այսպես ասենք, գրավոր ժառանգություն թողեց իր մասին։ Վկայությունը՝ նախնադարյան մարդկանց հետքերն են ժայռապատկերներում։ Եվ սա, կարծես, բնական է, քանի որ ո՞վ մանուկ հասակում թուղթ և գունավոր մատիտներ չի վերցրել ու չի նկարել։ Բայց նկարիչ դարձել են շատ քչերը:

Պրոֆեսիոնալ նկարիչ դառնալու համար անհրաժեշտ կլինի բնատուր տաղանդ, նկարչական հմտություններ, ինքնատիպություն, կատարելության ձգտում, ճաշակ, ներդաշնակություն, քրտնաջան աշխատանք, անսպառ երևակայություն և ուրույն ձեռագիր: Ստեղծագործական մասնագիտություն է նկարչությունը, մասնագիտություն է, որը կարելի է ձեռք բերել ցանկացած տարիքում:

Յուրաքանչյուր նկարիչ աշխարհն ընկալում և պատկերում է յուրովի, ավելի գեղեցիկ է դարձնում մեզ շրջապատող աշխարհը՝ մեծ ներդրում ունենալով հասարակության գեղագիտական զարգացման վրա՝ իր կտավների միջոցով մարդկությանը փոխանցելով իր հույզերը, զգացմունքներն ու ապրումները:

Միայն պետք է հիշել, որ ամեն նկարիչ չէ, որ կարող է ստեղծել արվեստի մեծ գործեր, դա հաջողվում է եզակիներին, ընտրյալներին։ Զրույց նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի ամբիոնի դոկտոր, պրոֆեսոր Լեմս Ներսիսյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button