Դպրություն

Ինչպե՞ս սովորեցնել սովորել. ուսուցիչները հեղինակային ծրագիր են ներկայացնում․ «Դպրություն»

Արցախյան վերջին պատերազմը ցույց տվեց, որ երեխաներին պետք է պատրաստել որպես ապագա գիտնականներ, և այդ համատեքստում ճիշտ է խթանել մաթեմատիկա, ֆիզիկա և բնագիտական այլ առարկաների ուսուցումը:

Երևանի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի ուսուցչուհիները, մաթեմատիկա առարկան ավելի հասանելի դարձնելու համար կրթության նախարարությանը ներկայացրեցին «Մաթեմատիկան՝ առավել հասանելի» առարկայական հեղինակային ծրագիրը, որը իրականացվելու է 4-րդ դասարանում՝ դպրոցական բաղադրիչի հաշվին, և ապահովելու է ուսուցման տարբերակված մոտեցում:

Ծրագիրը հնարավորություն է տալիս խորացնել ու ընդլայնել աշակերտի գիտելիքները՝ ըստ իր հետաքրքրությունների և ընդունակությունների, ունի ուսուցանող նպատակ՝ անհատականացման կամ շերտավորման միջոցով կատարելագործել աշակերտների գիտելիքները, կարողություններն ու հմտությունները, ինչպես նաև նպաստել ուսումնական ծրագրի պահանջների իրականացմանը։

Ծրագիրը կարող է օգտագործվել հանրակրթության բոլոր աստիճաններում: Առարկայական այս հեղինակային ծրագրի մանրամասները լսեք հաղորդման ընթացքում։

Ցուցադրել ավելի
Back to top button