Բիզնես բանաձև

«Բամբակի պատմությունը». եվրոպական H&M հագուստ արտադրողին բոյկոտում են Չինաստանում․ «Բիզնես բանաձև»

ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրում է բամբակի ցանքատարածություններում մուսուլման ույգուրներին շահագործելու մեջ, չինական կողմն էլ հակադարձում է, որ բամբակի հավաքման գործը 40%-ով մեքենայացված է:

1.4 միլիարդ բնակչություն ունեցող Չինաստանում սոցցանցային օգտատերերը բոյկոտ են հայտարարել ճանաչված H&M հագուստի ապրանքանիշին: Ավելի վաղ եվրոպական արտադրողը հայտնել էր, որ մուսուլման ույգուրներին հարկադրաբար շահագործելու համար դադարեցնում է գնումները Չինաստանի Սինծիան նահանգի բամբակ արտադրողներից:

Էլեկտրամոբիլ արտադրող ամերիկյան Tesla-ն Գերմանիայում կառուցած իր գործարանի համար չի կարողանում մասնագետներ գտնել, հակառակ նրան, որ այդ երկիրը ավտոմոբիլաշինության բնօրրաններից մեկն է: Պատճառն այն է, որ էլեկտրական մարտկոցով մեքենաների պատրաստման գործում տարիներ ի վեր հմտացել են չինացի մասնագետները:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը նշում է, որ ԵԱՏՄ անդամ 5 երկրները պետք է ուշադրություն դարձնեն նորարարական արտադրությունում լրացուցիչ ներդրումների խնդրին՝ չմոռանալով համակարգված քաղաքականություն վարել ընդհանուր ֆինանսական շուկայի զարգացման ուղղությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button