Ժամանակի վկան

1921 թ․ փետրվարյան հակաբոլշևիկյան ապստամբության պատմական դասերը․ Խաչատուր Ստեփանյան․ «Ժամանակի վկան»

Այս տարի հատկանշական է ևս մի կարևոր պատմաքաղաքական իրադարձության համար․ լրացավ 1921 թվականի փետրվարյան հակաբոլշևիկյան ապստամբության 100 ամյակը։ Մեկ դար անց ինչպե՞ս են այն գնահատում պատմաբանները, ի՞նչ պատմական դասեր է պետք քաղել և սերունդներին ուղղված ի՞նչ ուղերձներ է պարունակում ապստամբության պատմութունը։

Այս հարցերի պատասխանները գտնելու, ինչպես նաև պարզելու փետրվարյան ապստամբության բռնկման և պարտության պատճառները, դրական և բացասական հետևանքները սակավ հայտնի իրողությունների մատնանշմամբ՝ ներկայացնելու ենք Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության և դասավանդման ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանի հետ։

Խաչատուր Ստեփանյան

Փետրվարյան ապստամբության 100 ամյակի նախօրեին լույս տեսավ Խաչատուր Ստեփանյանի հեղինակությամբ «1921 թ․ փետրվարյան հակաբոլշևիկյան ապստամբությունը Հայաստանում» աշխատությունը (Երևան, 2021)՝ մեկենասությամբ Վահե Հակոբյանի։ Գրքում ներկայացվել և վերլուծության են ենթարկվել Փետրվարյան ապստամբության պատճառները, ընթացքը և հետևանքները։

Խորհրդահայ պատմագրությունը շարադրում էր Խորհրդային Հայաստանի պատմությունը կոմունիստական գաղափարախոսության թելադրանքով։ Հեղինակը փորձել է զերծ մնալ գաղափարական պարտադրանքներից։

Գրքում մանրամասն վերլուծության են ենթարկվել Փետրվարյան ապստամբության բազմաշերտ պատճառները։ Խորհրդահայ պատմագրությունը խորությամբ չի ուսումնասիրել ռազմական կոմունիզմի քաղաքականությունը Հայաստանում պարտադրանքով իրագործելու պատճառները։

Բոլշևիկների կատարած բռնությունները, կամայականությունները, ֆիզիկական հաշվեհարդարը, մտավորականության ու զինվորականության ձերբակալությունները, աքսորը, բնակչության թալանը, արևմտահայության հանդեպ թշնամանքի սերմանումը խորացնում էին նրանց նկատմամբ անվստահությունը և քաղաքացիական պատերազմի լուրջ նախադրյալներ ստեղծում։

Փետրվարյան ապստամբության բռնկման պատճառներից մեկն էլ հայ բոլշևիկների բացահայտ սադրանքներն էին, որոնք ունեին բացահայտ հակադաշնակցական ուղղվածություն։

1921 թ․ փետրվարի 10-ին Կոտայքի մի քանի գյուղերում ժողովրդական լայն աջակցությամբ տեղի դաշնակցական խմբերը որոշում են ապստամբել։ Ապստամբական ուժերի հրամանատար նշանակվեց Կուռո (Սուրեն) Թարխանյանը, իսկ տեղակալ՝ խմբապետ բաշգառնեցի Մարտիրոս Աբրահամյանը։

Անդրադարձանք Փետրվարյան ապստամբության ընթացքում Սիմոն Վրացյանի մի քանի գրություններին, որոնք ցայսօր բուռն քննարկումների տեղիք են տալիս, ավելին, դրանցով փորձ է արվում արժեզրկել ապստամբության բուն իմաստը։

Հաջորդ աղմկահարույց գրությունը Վրացյանի՝ Քյազիմ Կարաբեքիրին ուղղված նամակն է, որը բուռն քննադատության է արժանացել։ Քննարկեցինք նաև Փետրվարյան հակաբոլշևիկյան ապստամբության պարտության պատճառները։

Չնայած կրած պարտությանը՝ Փետրվարյան ապստամբությունն ունեցավ դրական մի շարք հետևանքներ։ Փետրվարյան ապստամբությունը, անշուշտ, զերծ չմնաց բացասական հետևանքներից։


Խաչքար Երևանի բանտում բոլշևիկների կացնահարած սպաների՝ խմբապետ Համազասպի, Նիկոլայ Ղորղանյանի, Հրանտ Տեր-Մարգարյանի, Երանոս Թարվերդյանի և Լևոնի Ենգիբարյանի հիշատակին։

Հեղինակն առանձնացրեց մի քանի սակավ հայտնի փաստեր, որոնք ծայրահեղ վտանգավոր նախադեպեր են։ Հաղորդումն ամփոփեցինք՝ 100-ամյա հեռավորությունից վերարժևորելով Փետրվարյան ապստամբության պատմական դասերը։

Ցուցադրել ավելի
Back to top button