Ստարտափ Հայաստան

Շուշեցու ձեռքով պատրաստված քաղցրեղենը գունեղ ու երջանիկ է դարձնում Երևանը․ «Ստարտափ Հայաստան»

Աննա ու Գոհար Հարությունյանները քույրեր են, գունեղ ու երջանիկ Շուշիից են եկել Երևան։ Երևանում աշխատանք են գտել, որոշել սովորել, հետո հասկացել են, որ իրենց ավելին է պետք, քան՝ համալսարանում սովորելը։ Գոհարը վաղուց է սեր ունեցել խոհարարության հետ, հատկապես հրուշակագործության, իսկ Աննան եղել է քրոջ գլխավոր խորհրդատուն և օգնականը։


Գոհարի խոհարարական ճանապարհը վաղուց է սկսվել։ Այն ժամանակ չի էլ մտածել, որ հետագայում ինքն ունենալու է այնպիսի բիզնես, որտեղ իր խոհարարական հմտությունները կօգտագործի։

Կարճ ժամանակահատվածում Գոհարը հասկացավ, որ իր սկսած բիզնես գաղափարն աշխատելու է։ Նախկին կոմպլեքսները դրեց մի կողմ ու որոշեց, որ պետք է մտնի շուկա, որտեղ համեղ ուտելիքների պակաս երբեք էլ չի լինում, հաստատ հաջողելու էր։

Կոնֆետների փաթեթավորումը, առաքումը ամբողջը Գոհարն է անում։ Բիզնեսոում ներդրումներ արել է։ Գործիքներ է գնել, որոնցից շատերը դեռ չի էլ հասցրել օգտագործել։ Տունը մեծ չէ, վերջին դեպքերից հետո էլ ամբողջ ընտանիքով տեղափոխվել են Երևան։ Աշխատելն այդքան էլ հեշտ չէ հիմա, բայց մեկ է, գլուխ հանում է։

Մեր խոսակցությունն ընդհատում է Աննան ու ասում, որ Գոհարը հաջողել է բիզնեսում, որովհետև ձեռքն ընկած ամեն ինչ թաթախում է շոկոլադի մեջ։

Անկեղծ ասում է, որ նման կոնֆետներ ստեղծելն իր գաղափարը չէ, բազմաթիվ են մարդիկ, որոնք նման համեղ կոնֆետներ են պատրաստում, բայց իր առանձնահայտկությունն այն է, որ առկա տեսականուն միշտ հետաքրքրություն է տալիս, ինչ-որ նոր համեր փորձում, էքսպերիմենտներ անում, որոնք մարդիկ հավանում են։

Back to top button