Համասփյուռք

Մաթիգ Մանուկյան․ գործարարից մինչև հայոց պատմության ուսուցիչ․ «Համասփյուռք»

Մաթիգ Մանուկյանն ապրում է Արաբական Միացյալ էմիրություններում: Զավակներին հայ մեծացնելու մղումը նրան բերեց տեղական մեկօրյա հայկական վարժարան։ Այսօր գործարար մեր հայրենակիցը կամավոր հիմունքներով դասավանդում է հայոց պատմություն։

Արաբական Միացյալ էմիրությունների հայկական համայնքը համեմատաբար նոր ձևավորվողներից է։ Մաթիգը ԱՄԷ է եկել Սիրիայից։ Նախատեսված հինգ տարվա փոխարեն արդեն տասնվեց տարի է նա բնակվում է Էմիրություններում։ Իր աշխատանքին զուգահեռ փորձում է անմասն չմնալ համայնքային կյանքի կազմակերպման հարցերից։

Ո՞վ է Մաթիգ Մանուկյանը։ Ինչպիսի՞ն է նրան շրջապատող համայնքը։ Ի՞նչ է տալիս Հայոց պատմության դասավանդումը Սփյուռքում։

«Մաթիգ Մանուկյան․ գործարարից մինչև հայոց պատմության ուսուցիչ» թեմայի շուրջ բարձրացված հարցերի քննարկում Աբու Դաբիից Մաթիգ Մանուկյանի հետ։


Back to top button