Հայագիտակ

18-րդ դարի քամանչան ու 20- րդ դարի կաբինետը մեկ վայրում․ «Հայագիտակ»

Սայաթ- Նովայի դավթարն ու քամանչան և Շիրվանզադեի կաբինետը՝ մեկ վայրում. այսպես կարող է լինել միայն թանգարանում։ Եվ այն էլ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, որի 100-ամյակը լրանում է այս տարի։

Միլիոն ու կեսից ավելի արխիվային նյութեր ու ցուցանմուշներ ունի թանգարանը, որոնց մի մասն է լոկ ցուցադրվում։ Այստեղ կարող եք տեսնել մեր գրականության ու արվեստի շատուշատ երևելիների ձեռագրերից, նրանց անձնական իրերը, հանդերձներ թատերական ներկայացումներից և այն։

Թանգարանը նաև իր ձեռքը պահում է ժամանակակից մշակույթի զարկերակի վրա, կազմակերպում է հետաքրքիր հանդիպումներ, բանավեճեր։

Back to top button