Սփյուռքի ձայնը

Հայտնի գիտնականի նոր կոչումը Վրոցլավի համալսարանից․ «Սփյուռքի ձայնը»

Պրոֆեսոր Արա Սայեղին աշխարհում շրջակա միջավայրի ոլորտի հայտնի գիտնականներից է։

Արա Սայեղին Վրոցլավի ճարտարագիտական համալսարանի ճարտարագիտական գիտությունների դոկտորի կոչման է արժանացել քիմիական ճարտարագիտության և ջերմային սարքավորումների ոլորտում ուսումնասիրությունների համար։

Սա էլ առիթ է դարձել, որ Հալեպում ծնված և այժմ Լեհաստանում գործունեություն ծավալող սփյուռքահայ մեր հայրենակցի հետ զրուցի «Ռադիոայգի» պատասխանատու Շաքե Մանգասարյանը։

Հայազգի գիտնականի հետաքրքրությունների ոլորտը ձևավորվել է դեռ Հալեպի համալսարանում սովորելու տարիներին: Հենց այնտեղ էլ 2020 թվականին ստացել է ճարտարագիտական գիտութունների հետդոկտորականի պրոֆեսորի աստիճան:

Հետազոտական և ուսուցչական գործունեություն ծավալելով նա երեք շրջան եղել է Հալեպի ուժանյութի (էներգետիկայի) և մեքենաշինության համալսարանի ղեկավարը:

2007 թվաականին Կանադայի Մոնրեալ քաղաքում էկոտեխնոլոգիայի թեմայով հետազոտություններ է անցկացրել Հալեպի համալսարանի աջակցությամբ․
«2012 թվականի նոյեմբերից գիտական գործունեությունս շարունակել եմ Վրոցլավի ճարտարագիտական համալսարանի կենսոլորտի ճարտարագիտության բաժնում»,- հարցազրույցում հայտնել է գիտնականը։

Հայազգի գիտնականը Սիրիայում արաբերենով հեղինակել և համահեղինակել է 5 մենագրություն, Լեհաստանի գիտությունների ակադեմիան 2019 թվականին հրատարակել է նրա՝ «Operational Flexibility of heat pumps in smart district heating» գիտական աշխատանքը անգլերենով։

Պրոֆեսոր Սայեղին ղեկավարել է Thermal Engineering դպրոցը, որը զբաղվում է ջերմափոխանակումով և ջերմոդինամիկայով երկֆազային փակ ջերմասիֆոնների, PVT հավաքածուների, PCM նյութերի ջերմային ուժանյութի պահեստավորման, ջեռուցման ցանցերի զարգացման հարցերով՝ հատկապես ապագա խելացի (Խելացի) ուժանյութի ցանցերի համար:

Դոկտոր Արա Սայեդին շրջակա միջավայրի պաշտպանության համար իր գիտական գործունեության համար 2017 թվականին Լեհաստանի նախագահի կողմից արժանացել է «Արծաթե խաչ» մեդալի։ Գիտնականի հետ հարցազրույցը՝ լսեք հաղորդման մեջ։

Back to top button