Դպրություն

Գիտության զարգացումը՝ ռազմավարական խնդի՞ր․ «Դպրություն»

2002 թվականից սկսած պետությունը գիտական ոլորտին հատկացնում է միջոցներ պետական բյուջեի ծախսային մասի 3 տոկոսից ոչ պակաս չափով։ Դա ամրագրված էր «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքով։ Կառավարությունը որոշել է փոխել գիտության ֆինանսավորման այս մոդելը։ Ի՞նչ է սա նշանակում գիտության համար։

ՀՀ ԳԱԱ գիտակրթական հետազոտությունների միջազգային կենտրոնի դեկան, ֆիզ. Մաթ. Գիտ. թեկնածու, դոցենտ Ատոմ Մխիթարյան․

Պետությունը պետք է համապատասխան վերաբերմունք ցույց տա գիտությանը, իսկ դա պետք է արտահայտվի ֆինանսավորմամբ: Այս դրույթը 1990-ականների վերջից ամրագրվեց օրենքում: Կառավարությունը որոշում կայացրեց օրենքի այս կետն ուղղակի հանել օրենքից: Սա նշանակում է, որ այլևս պետությունը պարտավորված չի ֆինանսավորել գիտությունը նույնիսկ 3 տոկոսի չափով: Ծերացող գիտական հանրությանը հարկավոր են փոխարինող երիտասարդ նոր ուժեր: Այս ուժերը չեն լինելու, եթե ֆինանսավորում չկա:

Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի թույների հետազոտության լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտ. թեկնածու Արմեն Ոսկանյան․

Գիտությունը և գիտնականը պետության անվտանգության առաջին պատնեշն են: Առաջին հերթին պետք է հասկանալ՝ գիտությունը կարևո՞ր է, թե՞ ոչ: Եթե կարևոր է, կա միայն մեկ` ֆինանսավորման խնդիրը:

Back to top button