Հրամանը՝ ապրել

Փիփերթով ճաշը, սիրուն զինվորներն ու պատերազմի ամենածանր գործը՝ չհանձնվե՛լ․ «Հրամանը՝ ապրել»

Տնտեսագետ Հելեն Հակոբյանը առավոտյան ձայների հետ արթնացավ, չնայած որոշել էր, որ կիրակի է, կարելի է երկար քնել:

Պատերազմի օրերին անգամ բժիշկները չեն մոռանում նշել գործընկերոջ տարեդարձը

Կարծես Մարտունիում շինարարություն է, այնինչ պատերազմ էր: Ամուսնուն, որը բժիշկ է, ճանապարհեց հիվանդանոց, ինքը չորրորդ հարկից իջավ ապաստարան:

Երկար չմնաց ապաստարանում ու երբ արդեն անհոգ էր, որ հարևանները ապահով տեղում են, գնաց հիվանդանոց՝ օգնելու ինչով կկարողանար:

Փիփերթով ճաշը՝ պատերազմի օրերին

Հելեն Հակոբյանը հիշում է, որ մի անգամ իրենց մոտ միջին տարիքի մի զինվորական էին բերել, որը գոռում էր՝ սիրու՜մ եմ։

Հելենն էլ գլուխն էր շոյում ու կրկնում՝ ճի՛շտ ես անում: Զինվորականը խնդրում է իրեն թուղթ ու գրիչ տալ ու գրում՝ որ պատերազմն ավարտվի, գնալու եմ Շուշանիս մոտ:

Հելենի հիշողություններում նման պատմությունները շատ են. մեկը մյուսից սիրուն զինվորներ, որ անհաղթ էին, անտրտունջ իրենց գործն անող բժիշկներ, որ մի վայրկյան ախ չքաշեցին, թե հոգնել են, փիփերթով ճաշ, որ իրական ճոխություն էր պատերազմի ժամանակ ու բուռ ժողովուրդ, որ սպասում էր հաղթանակին:

Ցուցադրել ավելի
Back to top button