Հատվող եթեր

Երևանյան թատրոններին «ձեռնոց նետողը»․ «Հատվող եթեր»

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն ինը տասնամյակ է մնում է երիտասարդ՝ շարունակելով հայ մեծանուն վարպետների գործունեությունը՝ կերտելով իր հարուստ տարեգրությունը:

Դեռևս 1928 թվականին հիմնադրված և հարուստ ավանդույթներ ձևավորած թատրոն, որը դերասանական ու բեմադրական դարբնոց էր երևանյան շատ թատրոններում փայլած արվեստագետների համար։

Թատրոն, որտեղ դահլիճը միշտ լեփ-լեցուն է, թատրոն, որն ունի խանդավառ հանդիսատես, թատրոն, որը ոչ միայն կրթում է, այլև հաղորդում սեր ու լավատեսություն, համերաշխություն ու ջերմություն:

Ներկայումս Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Լյուդվիգ Հարությունյանը: Թատերարվեստի գաղտնիքները սերտած արվեստագետը, շարունակելով լավագույն ավանդույթները, թատրոն բերեց գեղարվեստական նոր սկզբունքներ ու միտումներ:

Մեծ հաջողությամբ բեմադրվող նորանոր ներկայացումներ՝ մերօրյա արծարծվող խնդիրներով, անսպասելի լուծումներով, սուր զգացողություններով, նոր հայացքներով ու մեկնաբանությամբ, և ակամայից հանդիսատեսն էլ սկսում է ապրել ներկայացման հերոսների ուրախություններով ու վշտերով՝ դառնալով ծավալվող իրադարձությունների մասնակիցը:

Լյուդվիգ Հարությունյան

Զրույց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button