ԿարևորՄշակույթ

Պրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի «Ամրոց» նախագիծը ֆինանսական աջակցություն է ստացել Eurimages-ից

2021թ.-ի Եվրիմաժի 162-րդ Կառավարման խորհրդի նիստը հաստատել է համարտադրության 24 կինոնախագծի ֆինանսական աջակցությունը: Նախագծերից մեկը  2020թ.-ին  Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական ֆինանսական աջակցություն ստացած ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի (Բելգիա), հայկական կողմի պրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի «Ամրոցը» լիամետրաժ խաղարկային կինոնախագիծն է, համատեղ արտադրություն՝  Բելգիա, Նիդերլանդներ, Իտալիա, Բուլղարիա-Հայաստան: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից

Ֆիլմի նկարահանումները նախատեսվում են 2021թ. օգոստոսին:

Եվրոպական համատեղ կինոարտադրության հեղինակավոր հիմնադրամին Հայաստանն անդամակցում է 2016թ.-ից: 

Ցուցադրել ավելի
Back to top button