Սփյուռքի ձայնը

Հայկական համայնքի մշակութային ազդեցությունը Եկատերինբուրգում․ «Սփյուռքի ձայնը»

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում էլ, Եկատերինբուրգ քաղաքում էլ հայկական մեծ համայնք կա, ու դրանց մեջ կան տարբերություններ, ասում է Էջմիածնում ծնված, մանկությունն ու պատանեկությունը Կրասնոդարում անցկացրած եւ այսօր Եկատերինբուրգում ապրող Լուսինե Ուստյանը` Եկատիրինբուրգի հայ համայնքի մշակութային նախագծերի համակարգողը։

Կրասնոդարում նա հայկական միջավայրի հետ քիչ է շփվել, խոստովանում է, որ Եկատերինբուրգում էլ երիտասարդ հայերից ոչ բոլորին է հետաքրքրում համայնքը։

«Ես և ինձ նման շատ հայ երիտասարդներ կազմակերպում ենք հանդիպումներ, բաց դռների օրեր, հանձնարարում ենք փոքր միջոցառումներ՝ հայ երիտասարդներին ,որպեսզի նրանք միանան հայ համայնքին ու դառնան մեր մի մասնիկը: Մենք պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի ավելի շատ երիտասարդների ներգրավվենք մեր միջոցառումներում»,- ասում է Լուսինեն։

Եկատերինբուրգում 160 ազգություններ են ապրում եւ նրանք որպես օրինակ վերցնում են հայ համայնքը, հետեւում համայնքի կազմակերպած մշակութային միջոցառումներին, նույնը փորձում կազմակերպել իրենք։ Եվ այլ համայնքներին, եւ տեղի իշխանություններին հատկապես շատ են դուր եկել Հայաստանի մշակութային օրերին ու Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառումները:

Եկատերինբուրգում նաեւ շատ թուրքեր եւ ադրբեջանցիներ են ապրում։ «Չպետք է թուլանանք, ինչին այսօր սպասում են մեր թշնամիները, և միասնական լինենք: Մեր հարևան ու թշնամի ազգերին օգնության են հասնում իրենց հայրենիքների կառավարությունները, մենք մեր հայրենիքից ակնկալիք չունենք, պարզապես սատարման և միասնական աշխատանքի կարիք ենք զգում»,- ավելացնում է Լուսինե Ուստյանը:

Back to top button