

Հայաստանի ազգային պատկերասրահի դեկորատիվ-կիրառական արվեստի բաժնի վարիչ Սաթենիկ Չուգասզյանը արվեստագետի աշխատանքը դետեկտիվի` խուզարկուի հետ է համեմատում։ Եվ դրանում կա ճշմարտություն։
Պատկերասրահում պահպանվում է կահույքի մի տեսակ՝ 16-րդ դարի անհայտ հեղինակի ձեռք աշխատանքը` փայտե կրեդենսը։ Այն ունի գաղտնի դարակ եւ կարելի է միայն ենթադրել, թե ժամանակին ինչ է այնտեղ թաքուն պահվել։


Մեր պատկերասրահի դեկորատիվ-կիրառական արվեստի առաջին նմուշները Էրմիտաժից ստացված նվերներն են, սակայն հիմնական զարդը հայկական գործերն են։


Այստեղ պահպանվում են հայկական խեցեգործության բացառիկ նմուշներ, այդ թվում Դվինից եւ Անիից, որոնք նաեւ առանձնահատուկ են համաշխարհային մշակութային գանձարանի համար։
Դե իսկ արծաթագործության, գորգագործության եւ ասեղնագործության նմուշները եւ հատկապես նրանց ոճային պատկանելությունը հայկական լեռնաշխարհի այն կամ այն վայրին, արվեստագետից ուղղակի խուզարկուի հայացք ու շնորհք է պահանջում։
Ազգային պատկերասրահի դեկորատիվ- կիրառական արվեստի հետաքրքիր եւ բացառիկ նմուշների մասին լսեք հաղորդման ընթացքում։