Խճանկար

Սուրբ Սարգսի վերածված տոտեմական վիշապաքարը․ «Խճանկար»

Երևի միայն հայկական լեռնաշխարհում կարող են մարդիկ հազարամյակների մինչքրիստոնեական տոտեմական հուշարձանի վրա մոմ վառել, աղոթել, այն անվանել «Սուրբ Սարգիս»։

Այդպիսի մի վիշապաքար կա Գանձա գյուղի մոտ։ Այն հսկա ձուկ է՝ մոտ երեքուկես մետր բարձրությամբ, երկուսուկես մետրով էլ մխրճված է հողի մեջ: Այս հսկա վիշապի վրայի արևային սկավառակը խորհրդանշում է պտղաբերությունը, այդ պատճառով այստեղ այցելում են նաև չբեր և կաթ չունեցող կանայք։

Ընդհանրապես՝ վիշապաքարերը հայկական լեռնաշխարհին բնորոշ առանձնահատուկ և առեղծվածային կոթողներ են: Ախալքալակի շրջանում տեղադրված հազարամյա վիշապաքարերը հետաքրքրում են գիտնականներին: Դրանք հաճախ տեղակայված են աղբյուրների, գետերի, լճերի մերձակայքում։

Գանձայից բացի մի վիշապաքար կա նաև Մուջախեթում։ Գիտնականները դրա վրա նկատել են երկու թռչուն և երկու գլխանի օձ։ Ախալքալակի վիշապաքարերի մասին գիտական ուսումնասիրությունների մանրամասները կարող եք լսել հաղորդման ընթացքում։

Ցուցադրել ավելի
Back to top button