Հատվող եթեր

Ոչ բժիշկ, ոչ ճարտարապետ, այլ վարդապետ՝ աշուղական երգերի․ «Հատվող եթեր»

Կան մարդիկ, որոնց ներկայացնելու կարիք չկա, անուն-ազգանունն ամեն ինչ ասում է նրանց մասին․ Թովմաս Պողոսյան։

Հայաստանում, որտեղ աշուղական արվեստը գնում է մինչև հազարամյակների խորքերը, որը աշուղական բարձր մշակույթի երկիր է, հեշտ չէ մարդու անունը գրել մշակույթի պատմության մատյանում։

Թովմաս Պողոսյանին դա հաջողվեց։ 1992 թվականին նա իր շուրջը համախմբելով մի խումբ արհեստավարժ երգիչների ու երաժիշտների, վերստեղծում է Սայաթ-Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլը՝ ստանձնելով հայ աշուղական երգերի պահպանման, զարգացման ու տարածման պատասխանատվությունը:

Հանրային ռադիոընկերության Սայաթ-Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի գերխնդիրն է սերունդներին փոխանցել հայ աշուղական հարուստ և անապական երգարվեստը՝ նպաստելով սերունդների գեղագիտական և բարոյական դաստիարակությանը:

Հասարակությունը բազմաթիվ աշուղական երգեր ճանաչեց ու սիրեց հենց նրա կատարմամբ, անգնահատելի է արվեստագետի դերը մոռացության մատնված աշուղական երգերի հավաքագրման և հանրությանը ներկայացնելու գործում:

Նրա ղեկավարած անսամբլը վայելում է ժողովրդի սերն ու համակրանքը ոչ միայն հայրենիքում, այլ նաև սփյուռքում:

Բայց երևի քչերը գիտեն, որ Թովմաս Պողոսյանը երգելու տաղանդը ժառանգել է Սաթենիկ տատիկից և հայրիկից: Ու չնայած ծնողներն առաջարկում էին ընտրել բժշկի կամ ճարտարապետի մասնագիտությունը, ապագա անվանի արվեստագետն ընդունվում է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան՝ որոշելով դառնալ վարդապետ, բայց համգամանքներն արվեստագետին բերում են երգարվեստ:

Ու այսպես՝ հավատարիմ ազգային արժեքներին ու բարձր մշակույթին, Թովմաս Պողոսյանը կերտեց իր ուղին երաժշտարվեստում. հրաշալի ձայն, բարձրաճաշակ մատուցում, հայեցի երգեցողություն:

Զրույց Սայաթ-Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսանի հետ։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button