Ստարտափ Հայաստան

Ինչպես փակ աչքերով հայուհիները հաջողություն բերեցին բիզնեսին․ «Ստարտափ Հայաստան»

Անի Գրիգորյանը մասնագիտությամբ աստվածաբան է։ Իր կամքով չի ընտրել մասնագիտությունը, բալերը չեն բավարարել և ակամայից ընդունվել է այդ բաժինը, բայց հետո սկսել է սիրել, չնայած աշխատանք գտնելու դժվարություններն անպակաս են եղել։

Ասում է, երբ աշխատանքի ընդունման թերթիկներում լրացնում էր մասնագիտությունը՝ աստվածաբան, աշխատանքի չէին կանչում, հետո, երբ մագիստրատուրայում ստացավ միջազգային հարաբերությունների հանրային կառավարում որակավորումը, սկսեցին աշխատանքի կանչել։


Անին աշխատել է միշտ, հետո մի օր նստել և մտածել է, որ ինքը պետք է իր երազնաքներն իրականացնի, ոչ թե աշխատի ուրիշի երազանքների իրականացման համար։

Սկզբում, իհարկե, ամեն բան լավ էր, Անին իր նկարչական հմտություններն էր զարգացնում, բայց ինչ-որ խնդիրներ առաջացան, որոնք հիմա գուցե թվան շատ փոքր, բայց այն ժամանակ լուրջ էին և մեծ։

Անին շուկա մտավ ոչ լիարժեք գիտելիքներով։ Կողքից նայում էր մասնագիտական ուսումնական հաստատություններն ավարտածներին ու մտածում, որ շանս չունի հաջողելու, գուցե թողնի աշխատանքը։

Հեշտությամբ խնդիրը լուծեց։ Երբեք չի թաքցրել, որ ոլորտում կրթություն չունի, չի էլ հանձնվել, որոշել է նոր ուղղություն մտցնել շուկայում։ Այսօր Անիի աշխատանքներից օգտվում ու գնահատում են հայտնի մարդիկ։ Նրա համար դա մեծ հաջողություն է, որն իրեն դրդում է ավելին անել, ավելին սովորել։

Մեր երկրում տեղի ունեցած վերջին դեպքերից հետո ավելի է մեծացել ազգայինն ունենալու, գրեթե ամեն ինչում գործածելու պահանջը։ Անին հաշվի է առել և հասարակության պահանջը, և ինքն էլ որոշել է, որ հայակականից լավն ու գեղեցիկը, իհարկե կա, բայց մերն ուրիշ է, պետք է պահել ու օգտագործել։ Անիի նպատակները կապված են նախ հայրենիքի, հետո արդեն դրսի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button