Մտքի ուժը

Հնարավո՞ր է արդյոք կորոնավիրուսով վարակվել նաև սառեցրած սննդամթերքի միջոցով․ «Մտքի ուժը»

Հիշո՞ւմ եք չէ, որ կորոնավիրուսի՝ sarc 2019-ի հարուցիչները հայտնաբերվեցին չղջիկների մոտ։ Սա վիրուսի այն ձևն է, որը կարող է տարածվել ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների մոտ։ Ավելին, եթե մեկ տարի առաջ գիտնականները ասում էին, որ սննդամթերքն ապահովագրված է վիրուսի այս տեսակից, ապա այժմ հակառակն են ասում ՝ ապացուցված է, որ քովիդ 19–ի դեպքում չի բացառվում նաև սառեցված սննդամթերքով դրա տարածումը։

Վիրուսներից, սակայն, սարսափել պետք չէ, հատկապես, որ դրանք եղել են, կան ու կլինեն։ Վիրուսներն էլ սովորական կենդանի օրգանզիմների նման գոյություն ունեն։

Պարզապես նրանց կենսագործունեության պայմաններն այլ կենդանի օրգանզիմներում են լինում։ Միշտ հարց է առաջանում վիրուսը օրգանիզմի համար դրակա՞ն, թե՞ բացասական դեր է կատարում, վնասակա՞ր է, թե՞ ոչ:

Մասնագետներն ասում են, որ վիրուսները տարածված են ամենուր։ Պարզապես գիտությունն այնքան չի զարգացել, որ ամեն ինչ հասկանա, բացատրի ու համապատասխան միջոցներ ձեռնարկի կենդանի օրգանիզմը, մարդուն, բույսերին ամբողջովին վիրուսազերծելու համար։

Մարդու օրգանիզմում մանրէներ կան, որոնք անհրաժեշտ են կենսագործունեության համար։ Վիրուսները, որոնք մանրէների նման մնում են օրգանիզմում, պետք է չլինեն, քանի որ օրգանիզմի համար վնասակար են։ Աշխարհին հայտնի են վիրուսների բազմաթիվ տեսակներ։

Դրանք լինում են ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) կամ ՌՆԹ (ռիբոնուկլեինաթթու) հիմքով վիրուսներ։ Կորոնավիրուսն օրինակ ՌՆԹ հիմքով վիրուս է։ Կարևորը ոչ թե տեսակն է, այլ դրանց ֆունկցիան։ Կորոնավիրուսն ընդհանրություններ ունի օրինակ սովորական գրիպի վիրուսի հետ, այն թիրախավորում է կենդանական բջիջներին։

Դժվարանում է ասել, թե կոնկրետ կորոնավիրուսի քանի տեսակ կա, սակայն գիտնականների շատ խմբեր են հետազոտում այդ խնդիրը։ Չկա նաև այն հարցի պատասխանը՝ արդյո՞ք կորոնավիորւսի այս տեսակը աճեցվել է որևէ լաբորատորիայում, թե՞ բազմանում է բնական ճանապարհով։

ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության ու կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Հովիկ Փանոսյանն ասում է, որ թագավարակը տարածվում է շփման միջոցով, օդակաթիլային ճանապարհով, անվանումը ստացել է կառուցվածքի առանձահատուկության պատճառով։

Վիրուսները, ինչպես մանրէները, մարդիկ ու կենդանիները բնության մի մասն են։ Ուղղակի վիրուսներն ու մանրէները ապրում են կենդանի օրգանիզմներում, իսկ օրգանիզմների իմունային համակարգն էլ դրանց դեմ պետք է պայքարի։

Վիրուսներից վախենալ պետք չէ, բայց կանխարգելել անհրաժեշտ է։ Անցած 1,5 տարվա ընթացքում կորոնավիրուսով վարակվելու տարբերակերը մնում են նույնը, կանխարգելիչ միջոցառումներին պետք է հետևել , սեզոնայնությունն էլ իր ազդեցությունն ունի։

Թույլ իմունային համակարգ կամ ուղեկցող հիվանդություններ ունեցողները միշտ հարվածի տակ են, քանի որ օրգանիզմը չի կարողանում միաժամանակ մի քանի ուղղությամբ պայքարել։

Հնարավո՞ր է, որ մի օր գիտնականներին հաջողվի պարզել, թե ինչպե՞ս, որտե՞ղ կամ ի՞նչ եղանակով առաջին մարդը վարակվեց կորոնավիրուսով։ Մոտ 20 տարի առաջ արդեն գիտնականները նշված վիրուսի մասին տեղեկություն էին հրապարակել հեղինակավոր ամսագրերում և փաստել դրա հնարավոր վնասակար ազդեցությունները։ Սակայն, թե ինչո՞ւ մասնագետները դրան ուշադրություն չեն դարձրել, պարզ չէ։

Դժվար է ասել նաև, թե ե՞րբ կգտնվեն բոլոր հարցերի պատասխանները։ Մասնագետները հիշեցնում են, թե ինչպես H1N1 -ը դարձավ H1N8, չի բացառում COVID- 19-ը որոշ ժամանակ անց դառնա օրինակ COVID- 26՝ ենթարկվելով մուտացիայի: Վիրուսի մուտացիայի ենթարկվելու համար արտաքին բազմաթիվ գործոններ կան։

Ցուցադրել ավելի
Back to top button