Հատվող եթեր

Փոքր մարդկանց մեծ պատմությունները․ «Հատվող եթեր»

Իրական կյանք՝ խորիմաստ պատմվածքներում. երիտասարդ արձակագիր, գրականագետ Գրիգի գրելաոճը` հուզիչ ու պատկերավոր, անմիջական ու անկեղծ, հետաքրքիր ու գրավիչ, ընթերցողին գրավելու յուրահատուկ մոտեցում ունի:

Գրիգի պատմվածքների շնորհիվ ընթերցողը հնարավորություն ունեցավ ծանոթանալու բազմաթիվ հերոսների հետ, որոնք ապրում են մեր քաղաքում, մեր կողքին և ունեն մեր ջերմության ու աջակցության կարիքը, հերոսներ, որոնք ապրում են իրենց հոգսերով, հաճախ մեն մենակ իրենց խնդիրներով, մանկությունից փայփայած երազանքներով, մտածելու յուրահատուկ կարողությամբ ու զգացմունքներով:

Ու ակամայից ընթերցողը մասնակից է դառնում յուրաքանչյուր պատմվածքի պատմությանը, ապրում հերոսների ցավով ու խնդիրներով, սովորում ավելի ուշադիր լինել թե՛ մարդկանց, թե՛ երևույթների հանդեպ։

Գրիգի մուտքը գրական աշխարհ կապված է «Գրեթերթ»-ի հետ, որովհետև առաջինը հենց թերթի գլխավոր խմբագիրը՝ Գուրգեն Խանջյանն է նկատել ապագա արձակագրին: Նրա պատմվածքները պարբերաբար տպագրվում են գրական մամուլում, անթոլոգիաներում, հրապարակվում էլեկտրոնային գրական հարթակներում՝ օգնելով բացահայտելու կյանքի թաքնված կողմերը և սևեռելով մեր ուշադրությունն այնպիսի երևույթների վրա, որոնք մենք առանց նրա օգնության թերևս երբեք էլ չնկատեինք: Զրույց արձակագիր, գրականագետ Գրիգի հետ։

Back to top button