Դպրություն

Պետք է բոլոր քայլերը ժամանակին համընթաց լինեն․ «Դպրություն»

Հայ գիտնականին պետք է հնարավորություն տալ մրցակցելու աշխարհի գիտնականների հետ: Եթե լավ գիտնական ես, տպագրվել ես գիտական աշխարհում ազդեցիկ ամսագրերում, ապա կգնահատվես: Իսկ ընդհանուր առմամբ՝ Հայաստանում գիտնականը գնահատված կամ արժևորված չէ:

Հայաստանում ընթանում են հետբուհական կրթության բարեփոխումներ: Պետությունը պետք է խիստ պահանջներ ներկայացնի գիտական աստիճան շնորհելու հարցում:

Նախատեսվող բարեփոխումներով պետք է գիտնականի համար բարձր նշաձող սահմանել: Մենք պետք է ունենանք որակյալ կադրեր, իսկ դա նշանակում է համաշխարհային գիտության մեջ մրցակցային հետազոտություններ անել ու հոդվածներ հեղինակել:

«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագծով նախատեսվում է ներկայիս ասպիրանտական ծրագրերի աստիճանական փոփոխություն՝ դրանք բարձրագույն կրթության համակարգում ընդգրկելով որպես որակավորման երրորդ՝ դոկտորական աստիճան (PHD)։

Կարևոր է նաև բուհ-արդյունաբերություն համատեղ իրականացվող ծրագրերն արդյունավետ դարձնել։ Այս առումով պետությունը ևս պետք է քայեր ձեռնարկի, այդ թվում արտոնություններ սահմանի մասնավոր սեկտորի համար։

Ինչպիսի՞ թեկնածուներ և դոկտորներ կունենանք բարեփոխումների արդյունքում: Այսօր գիտնականը գնահատվա՞ծ է Հայաստանում: Այս և այլ հարցերի պատասխանները՝ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանի հետ զրույցում:

Back to top button