Հայագիտակ

Գանձասարից Երևան. Արցախյան ձեռագրերի փրկության ճամփան․ «Հայագիտակ»

Երևանի մաշտոցյան մատենադարանում ցուցադրվում են Գանձասարի մատենադարանից տեղափոխված ձեռագրերը և Շուշիի տպարաններում լույս տեսած գրքերն ու այլ նյութեր։

Ցուցադրված են Հասան Ջալալ Տանգիկի ավետարանը, Բարանդա գավառի մելիքի դստեր՝ Գայանե գրչուհու և ծաղկողի ավետարանը, այլևայլ ձեռագրեր Արցախի գրչության կենտրոններից՝ Դադիվանքից, Դեղձնուտից, Ամարասից և այլ տեղերից։

Ցուցադրվում են նաև Արցախի մելիքների վավերագրերը, Նապոլեոնի հրամանագիրը, որով Հովհաննես Պետրոսյանին շնորհում է Պատվո լեգիոնի շքանշան և շատ ուրիշ հետաքրքիր նյութեր։

Ցուցահանդեսը կգործի վեց ամիս, մինչև Արցախում վիճակը կկարգավորվի։ Գանձասարի մատենադարանի հետաքրքիր պատմությունները լսեք հաղորդման մեջ, իսկ գրական գանձերի ականատեսը եղեք՝ այցելելով Երևանի մատենադարան։

Back to top button