Վերնատուն

Պետությունը պիտի բոլորիս համատեղ ընտանիքը դառնա․ Կարեն Գևորգյան․ «Վերնատուն»

Կինոռեժիսոր, օպերատոր, սցենարիստ Կարեն Գևորգյանը 2009 թվականից ապրում և ստեղծագործում է Սանկտ Պետերբուրգում․ նկարահանում է ֆիլմեր, դասավանդում Սանկտ Պետերբուրգի պետական կինոինստիտուտում, հեռուստատեսային և խաղարկային ռեժիսորների համար վարում է դասընթացներ։

Կարեն Գևորգյանը ապրիլին Երևանում կներկայացնի իր նոր՝ «Երկընտրանք» վերնագրով լիամետրաժ վավերագրական ֆիլմը։

Կինոռեժիսորի հետ զրուցում ենք ոչ միայն իր նոր ֆիլմի, այլև՝ պետություն– մշակույթ– քաղաքականություն փոխհարաբերությունների, կինեմատոգրաֆի և արդի ժամանակների, հայ կինոյի և մշակույթի զարգացման հնարավորությունների ու հեռանկարների մասին։

«Մենք պետք է մեր ընտանիքի սահմանները ընդլայնենք մինչև պետություն։ Պետություն –մշակույթ կապը պիտի սերտ լինի։ Մշակույթը ժամանակի փաստաթուղթն է»․–ասում է Կարեն Գևորգյանը։

Back to top button