Հաջողության նոտա

Կյանքի սկիզբը նոր ծնված մանկան ճիչն է. մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանի «Հաջողության նոտան»

Մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանի հաջողության նոտան իր ընտանիքն է: Ասում է՝ անհնար է լինել լավ բժիշկ, եթե տանն ունեք անհանգիստ ընտանիք:

«Տունը դպրոց է, եթե օրվա մեծ մասն անցկացնում եք աշխատավայրում, ապա այն դառնում է երկրորդ տուն»,- ասում է Նորայր Ղուկասյանը:

Կարծում է, որ բժիշկն անդադար պետք է սովորի, կատարելագործվի, և մարդն առհասարակ պետք է կարողանա փոխել ներաշխարհը:

Մարդիկ փոխվում են, եթե ցանկանում են, դժվարությունը միշտ մարդու համար է՝ նշում է բժիշկը: Նա միշտ Աստծուն խնդրում է իրեն տալ այնպիսի դժվարություններ, որ կարողանա հաղթահարել:

Back to top button