Սփյուռքի ձայնը

Սփյուռքի 7-8 տոկոսն է կազմակերպված. ի՞նչ անել․ «Սփյուռքի ձայնը»

Հատկապես վերջին պատերազմից հետո ինչպես պետք օգտագործել Սփյուռքի ներուժն ու հնարավորությունները և ինչու չի կազմակերպվում Սփյուռքը, ովքեր են այս տարիներին զբաղվել դրանով:

«Մենք հաճախ ենք նշում, որ ուենք 10 միլիոն հայություն, որից 7 միլիոնն ապրում է արտերկրում: Իսկ երբ խոսում ենք այդ 7 միլիոնի մասին, փորձում ենք մտաբերել, թե քանի տոկոսն է կազմակերպված, ինչպես մենք կարող ենք հասնել այդ մարդկանց: Եվ, իհարկե, որոշ կարևոր նախաձեռնություններ և նպատակներ իրագործելու համար՝ դժվարությունների առաջ ենք կանգնում: Այստեղ է, որ կարևորում ենք Սփյուռքի կազմակերպումը»,- ասում է «Հայրենիք-Սփյուռք» նախաձեռնության համահեղինակներից Ատոմ Մխիթարյանը։

Իսկ ինչպես են նախաձեռնության անդամները պատկերացնում այս գործընթացը։ «Սփյուռքը կազմակերպել՝ չի նշանակում ունենալ ղեկավար, որին բոլորը պետք է ենթարկվեն, ինչն այսօր ՝հատկապես ՌԴ- ում կամ Մերձավոր Արևելքում է»,- ասում է Ատոմ Մխիթարյանը։ Վերջին պարագայում նկատի ունի ավանդական կուսակցությունները, որոնք թելադրում են անելիքները, մրցակցում միմյանց հետ, հակամարտության մեջ են իրար հետ։

Սրանց ականատել լինելով, զրուցակիցը եղել է այն եզրահանգման, որ Սփյուռքը պետք է կարգավորվի Հայաստանի Հանրապետության կողմից։ Պետությունն իր վրա պետք է վերցնի բոլոր ծրագրերի իրագործումը։ Նա նաև նշում է, որ ուսումնասիրել են այլ ազգերի սփյուռքի կազմակերպման փորձը և պարզել, որ հիմնականում Սփյուռքի կառույցներին հայրենիքը աջակցում է դրամաշնորհների միջոցով։

«Պետությունը պետք է ունենա համապատասխան տեսլական, որով կխրախուսի այն ծրագրերը, որոնք աջակցում և նպաստում են Սփյուռքի կազմակերպմանը: Հզոր և ուժեղ հայրենիք ունենալու համար պետք է ունենանք կայացած ու կազմակերպված Սփյուռք, խրախուսենք և դրամաշնորհ տրամադրենք մի շարք ծրագրերի իրականացման համար։

Մոտ երեք տասնամյակ Հայստաանն ու Սփյուռքը գործակցության ուղիներ են փնտրում, սակայն կազմակերպական հարցերում թեություններն առկա են։ Ինչո՞ւ լիարժեք չի իրականացվել այս գործընթացը, Ատոմ Մխիթարյանը նշում է, որ որոշ քայլեր իհարկե արվել են, սակայն այստեղ ևս բացակայել է պետական հստակ քաղաքականությունը:

«Մենք երևի լավ չենք պատկերացրել, որ ուժերի համատեղումն է ամենակարևորը, պետության շուրջը համախմբվելը՝ հակառակ դեպքում՝ պառակտումն անխուսափելի է: Պետք չէ մրցել պետության հետ, ինչպես դա անում են շատ կազմակերպություններ»,- նշում է «Հայրենիք-Սփյուռք» նախաձեռնության համահիմնադիրը:

Որ կառույցների հետ է համգործակցում «Հայրենի- Սփյուռք» նախաձենությունը. Ատոմ Մխիթարյանը նշում է, որ նախատեսում են ստեղծել «Հայրենիք -Սփյուռք գաղափարների ֆորում», որում ընդգրկված կլինեն հայաստանյան պետական կառույցների Սփյուռքի բաժինների ներկայացուցիչները:

Ինչ վերաբերում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությանը և նախաձեռնության հիմնադրմանն ունեցած վերաբերմունքին, ապա Ատոմ Մխիթարյանը նշում է, որ կլինի հադիպում, որտեղ էլ իրենց տեսակետներն ու կարծիքները կներկայացնեն:

Ցուցադրել ավելի
Back to top button