Բիզնես բանաձև

«Տոկենի իմաստը». ԱՄՆ-ում այրել են Բենքսիի կտավը, որպեսզի թվայնացված տարբերակը վաճառեն աճուրդում․ «Բիզնես բանաձև»

Բենքսիի «ապուշներ» կտավը համանուն իրավիճակում է հայտնվել: Այն այրել են, որ վերածեն թվային ակտիվի և բարձր գնով վաճառեն աճուրդում:

Կրիպտոարժույթներով զբաղվող Injective Protocol ընկերությունը գնել է ինքնությունը թաքցնող նկարիչ Բենքսիի կտավը և ուղիղ եթերում այրելով այն՝ վերածել թվային ակտիվի:

Թվային ակտիվ կարող է դառնալ նաև սոցցանցային գրառումը: Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսին վաճառքի է հանել սոցցանցային իր առաջին գրառումը: 15 տարի առաջ նա գրել էր «պարզապես կարգավորում եմ իմ Twitter-ը»:

Իսպանական Inditex Group-ը, որի տարբեր ապրանքանիշերի հագուստի խանութները կան նաև Հայաստանում, եկամտի աննախադեպ անկում է արձանագրել: 2020 թ.-ին դրա զուտ շահույթը նվազել է 70% -ով:

Համավարակից օգտվել է տեսակոնֆերանսների կազմակերպման ամերիկյան Zoom հարթակը: 2020թ.-ին ընկերության զուտ շահույթն ավելացել է 1600 %-ով:

Ցուցադրել ավելի
Back to top button