Հայագիտակ

Իջևանյան սարերից մինչև դիվանագիտություն. Յուրի Մկրտումյանի ուղին․ «Հայագիտակ»

Փոքրիկ տղա էր, ամառն անցկացնում էր Իջևանի սարերում, հովիվների հետ։ Ուսումնասիրեց անասնապահությունը, որը դարձավ նրա ապագա դիսերտացիայի թեման։ Հետո զբաղվեց ազգագրագիտությամբ։

Գիտական աշխարհից տեղափոխվեց դիվանագիտական աշխատանքի` դառնալով ՀՀ առաջին դեսպանը Ռուսաստանում։

Յուրի Մկրտումյանին այսօր էլ սիրում և հիշում են։ Նրա մասին առասպելներ են պատմում մինչև օրս և կարոտում են։

Ապրեց Նոր Նորքի երկրորդ զանգվածի իր հասարակ երկուսենյականոցում, չուզեց տեղափոխվել կենտրոն։ «Ավելի կարիքավորներ կան»,- ասաց։

Համալսարանի ազգագրական գիտարշավները ֆինանսավորեց իր արձակուրդայինների հաշվին։ Հոր պես դողում էր ամեն ուսանողի համար։ Իր կաբինետում էր պահում Ղարաբաղյան շարժման կամավորների համար հավաքված զենքը։

ԵՊՀ կուսքարտուղարն էր, ո՞ւմ մտքով կանցներ ստուգել կուսքարտուղարին։ Ավարտեց դիվանագիտական աշխատանքը, վերադարձավ Մոսկվայից և կրկին անցավ ազգագրագետի իր սիրած գործին։

Երազեց հիմնել և հիմնեց Երևանի պետական համալսարանի հնագիտության եւ ազգագրության ամբիոնը։ Այրվեց մոմի պես՝ միայն լույս սփռելով։

Ցուցադրել ավելի
Back to top button