Սպասում

Արցախցի կնոջ հեքիաթը. Լենա Ջավադյան․ «Սպասում»

Մանկավարժ Լենա Ջավադյանին սեպտեմբերի 27-ի հրետակոծությունը շփոթության մեջ չգցեց։ Արցախցի կնոջը պատերազմը շատ մոտիկից է ծանոթ։ 1992 -ին օրեր շարունակ անտառներում են պատսպարվել։

Երեխաներին հորդորեց դպրոցական պայուսակներից հանել գրքերը, փոխարենը` հագուստ ու սնունդ դնել։ Ամուսինը, որ առողջական լուրջ խնդիրներ ունի, ընտանիքին հասցրեց Երևան ու հետ գնաց՝ օգնելու կազմակերպել այլ ընտանիքների տեղափոխումը։

Սկեսուրն ու սկեսրայրը հրաժարվեցին լքել գյուղն ու մինչև պատերազմի ավարտը մնացին այնտեղ։ Ամուսնու հետ օրերով չէր հաջողվում կապ հաստատել, իսկ երբ ստացվում էր, զրույցը կարճ էր տևում։

Տասնհինգ տարվա ամուսինները այսքան երկար չէին բաժանվել։ Լենայի երեխաներից մեկը քաղցկեղ ունի ու բուժում էր ստանում պատերազմի ողջ ընթացքում։ Լենայի աղջիկներից մեկը ստեղծագործում է ու ռուսերենով հեքիաթներ հորինում, որ իրենց հեքիաթը երբեք չկորչի:

Ցուցադրել ավելի
Back to top button