Սփյուռքի ձայնը

Աշխատանքային ի՞նչ «ավանդույթների» է բախվում սփյուռքահայը հայրենիքում․ «Սփյուռքի ձայնը»

Մոտ երերք տարի առաջ Լիբանանից Հայաստան տեղափոխված Աքասիա Փոլադյանը, որն այսօր աշխատում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում և համակարգում է վերջերս նախաձեռնված Gov Tech ծրագիրը, համոզված է , որ որևէ ժամանակ որևէ երկրից Հայաստան տեղափոխվելու ընթացքում լինում են դժվարություններ, որոնք ցանկության դեպքում արագ հարթվում են:

Ի՞նչ դժվարություններ է ունեցել Աքասիա Փոլադյանը տեղափոխության, աշխատանքի փնտրտուքների և աշխատանքային միջավայրին հարմարվելու ժամանակ։

Աքասիա Փոլադյանը նկատում է, որ թեև Լիբանանում ապրելու տարիներին շատ է եղել Հայստանում, իսկ Լիբանանում էլ հայկական շրջանակներից հեռու չի մնացել, սակայն Հայաստանում մշտական բնակություն հաստատելուց հետո բախվել է շատ խնդիրների, որոնց բախվում են բոլոր հայրենադարձները:

«Դրանցից առաջինն ու ամնենակարևորը աշխատանք գտնելն է»,- ասում է Աքասիան: Հենց այս խնդրի լուծումն է ֆինանսական կայունություն ապահովում, ինչն իր հերթին կարգավորում է մյուս հարցերը:

Աշխատանքնային միջավայրին ընտելանալը մի քիչ դժվար էր, ասում է Աքասիան: «Հայաստանում աշխատանքային միջավայրը շատ է տարբերվում լիբանանյանից: Բոլորս էլ հայ ենք, խոսում ենք հայերեն, սակայն կան աշխատանքային մոտեցումներ, որոնք թեև խորթ են, սակայն հաղթահարելի»,- ասում է զրուցակիցս:

Ընտելանում են, հաշվի առնելով այն կարևոր հանգամանքը, որ այստեղ ապրելու որոշում են ընդունել։ Աքասիան նաև մի շատ կարևոր հարցի անդրադարձավ, ինչը անհանգստացնող է բոլոր ժամանակներում հայաստանցի- սփյուռքահայ շփումներում:

«Հայստանցիներից շատերը դժվարությամբ են համակերպվում սփյուռքահայերի ներկայությանն ու որոշ առումներով էլ՝ զիջումների գնում: Կարծում եմ, պետք է երկկողմանի հասկացողության ու համբերատարության մթնոլորտ ստեղծել, հակառակ դեպքում մշակութային ու այլ խնդիրները կարող են բախումների տանել»,- համոզված է լիբանանահայ Աքասիան:

Հայաստանյան աշխատավայրերերից շատերում սովորաբար օրը սկսվում է ընդունված ավանդույթով՝ սրճախմությամբ: Աքասիա Փոլադյանը հաստատելով երևույթը, այնուամենայնիվ նշում է, որ ինքը այս ավանդույթին չի հետևում:
«Առավոտյան աշխատավայրում մի քանի ժամ սուրճ չեմ խմում:

Սա սովորություն է, որին ես էլ ըմբռնումով եմ մոտենում: Սակայն շատ այլ կարևոր, սակայն ինձ համար անընդունելի սովորություններ ևս կան, որոնք կուզեի փոխել: Դրանք կապված են աշխատաոճի, գիտելիքների կիրառման և այլ հարցերի հետ, որոնց ճիշտ և համաչափ օգտագործման դեպքում՝ աշխատանքի արդյունքն ավելի մեծ կլինի»,- ասում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի փորձագետը:

Այս ամենի մեջ կարևորը չհիասթափվելն է ու հայրենիքում շարունակել ապրելը: Աքասիա Փոլադյանը ղեկավարում է նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնած Gov Tech ծրագիրը, որը հայրենադարձների խնդիրները կարգավորող Armenien connect ծրագրի ընտրությունն է ապահովել, նշում է, որ Armenien connect -ը և նման այլ ծրագրեր կարիք ունեն հետևողական աշխատանքի, որպեսզի հայրենադարձը հիասթափությունների առիթ չունենա:

Ցուցադրել ավելի
Back to top button