

Ֆիզիկայի աշխարհ տանող նրա ճանապարհը սկսվել է ֆիզմաթ դպրոցից, այնուհետև, ավարտելով ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը` ասպիրանտուրան անցել է Ֆրանսիայի Բորդոյի համալսարանում: 2018-ից նա միացել է Սորբոնի համալսարանին կից Կաստլեր-Բռոսելի լաբորատորիայի խմբին, աշխատելով օպտիկական հաշվման ոլորտում: