Հատվող եթեր

Թանգարան, որի հավաքածուները տեսնելու համար ամուր նյարդեր են պետք․ «Հատվող եթեր»

Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող շենքերից մեկի բնակիչները թանգարանային ցուցանմուշներն են։ Դրանք տարիներ ի վեր հավաքել և իր բնակարանում գրանցելու իրավունք է տվել Հարություն Մինասյանը՝ Հայ բժշկության թանգարանի հիմնադիրը:

Բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո սկսեց հավաքել հատկապես բժշկությանն առնչվող հին իրեր, քայլ առ քայլ գնաց իր երազանքի իրականացման ուղղությամբ ու հիմնեց բազմաբովանդակ բժշկական հավաքածու: Այդպես էլ 1999 թվականին ստեղծվում է Հայ բժշկության թանգարանը:

Առաջին հայացքից մի փոքր սարսափելի թվացող այս թանգարանում է ներկայացված հայ բժշկության անցյալն ու ներկան, հարուստ պատմության իրեղեն ու գրական վկայությունները:

Այստեղ են պահպանվում, ցուցադրվում և սերունդներին փոխանցվում հայ ժողովրդի դարավոր բժշկական մշակութային ժառանգության նյութական և հոգևոր արժեքները, ինչպես նաև այստեղ կարող ենք շփվել հայ բժշկության բազմադարյա հարուստ ավանդույթների հետ: Զրույց Հայ բժշկության թանգարանի հիմնադիր Հարություն Մինասյանի հետ:

Back to top button